Երբ կարող եք ստանալ կուտակային կենսաթոշակային գումարը | AMX Blog
 Երբ կարող եք ստանալ կուտակային կենսաթոշակային գումարը

Երբ կարող եք ստանալ կուտակային կենսաթոշակային գումարը

Եթե հասել եք կենսաթոշակային տարիքի

Հայաստանում կենսաթոշակային տարիք է համարվում 63 տարեկանը։

Ձեր կուտակային կենսաթոշակը կարող եք ստանալ երեք հնարավոր եղանակներով՝

  1. Անուիտետի ձևով՝ ապահովագրական կազմակերպության միջոցով
  2. Ծրագրային վճարի ձևով՝ ամսավճարի ձևով,
  3. Միանվագ վճարի ձևով՝ միանգամից ստանալով հաշվում առկա ամբողջ գումարը։

Ձեզ նախընտրելի եղանակով կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող եք ստանալ՝ լրացնելով «Կենսաթոշակի տեսակ ընտրելու դիմումը»։

Եթե համապատասխանում եք օրենքով սահմանված հետևյալ դրույթներին

  1. Օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ և կարող եք ներկայացնել հիմք հանդիսացող փաստաթուղթ,
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա:

Վերոնշյալ կետերին համապատասխանելու դեպքում անհրաժեշտ է լրացնել «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձեւով ստանալու դիմում»:

Եթե 55 տարեկան եք և համապատասխանում եք հետևյալ պայմանին

55 տարեկանը լրանալուն պես Դուք կարող եք ստանալ կենսաթոշակային հաշվում եղած միջոցները, միայն այն դեպքում, եթե, Ձեր կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը հավասարաչափ ամսական վճարների վերածելիս՝ ամսական գումարը կազմում է հիմնական կենսաթոշակի (18000դրամ) հնգապատիկը։ Այս դեպքում անհրաժեշտ է, որ Դուք կնքեք անուիտետի պայմանագիր։

Մասնակցի մահվան դեպքում՝ Ժառանգների կողմից  որպես ժառանգություն

Մահացած մասնակցի կենսաթոշակային ֆոնդի փայերը ժառանգի կողմից ստանալու համար ժառանգը ներկայացնում է «Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումը»: Վերջինիս հետ միաժամանակ ժառանգը պարտադիր ներկայացնում է նաև նոտարի կողմից տրամադրված ժառանգության վկայագրի պատճեն:

Բոլոր դիմումները և հիմք հանդիսացող կից փաստաթղթերը կարող են ներկայացվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային բացառապես Հաշվի օպերատորների միջնորդությամբ:

Դուք կարող եք ստուգել Ձեր կենսաթոշակային հաշվի միջոցները մի շարք եղանակներով՝ AMX բլոգ։

Կարդացեք նաև