Պարտատոմսերով առևտրի աճ փետրվարին | AMX Blog
 Պարտատոմսերով առևտրի աճ փետրվարին

Պարտատոմսերով առևտրի աճ փետրվարին

AMX բորսայում տարեսկիզբը սկսվել է առևտրի ծավալների աճով։ 2019 թվականի փետրվարի համեմատ ընդհանուր գործարքների քանակը աճել է 85%-ով, իսկ ընդհանուր առևտրի ծավալը՝ 257%-ով:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների շնորհիվ աճել է ոչ միայն պետական պարտատոմսերի շուկան, այլ նաև կորպորատիվ պարտատոմսերով առևտուրը։ Արդյունքում տեսնում ենք հետևյալ պատկերը 2019-ի փետրվարի համեմատ․

  • Կորպորատիվ պարտատոմսեր

-Գործարքների քանակ՝ 𝟗𝟔% աճ

-Առևտրի ծավալ՝ 𝟏𝟎𝟕% աճ՝ հասնելով 𝟒․𝟕 մլրդ ՀՀ դրամի

  • Պետական պարտատոմսեր

-Գործարքների քանակ՝ 𝟓𝟕% աճ

-Առևտրի ծավալ՝ 𝟑𝟗𝟕% աճ՝ հասնելով 𝟏𝟏մլրդ ՀՀ դրամի

Կարող եք տեսնել վերջին 3 տարիների համեմատական աճն այստեղ՝

Print  CSV  Copy  

Հարկային օրենսգրքի փոփոխություններ

Մինչև 2025 թ.-ի հունվարի 1-ը ցուցակված արժեթղթերի համար ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները ազատված են շահութահարկից․

  • Ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացվող , դրանց օտարումից կամ փոխանակումից ստացվող եկամուտների մասով
  • Ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից շահաբաժինների, բաժնետոսմերի օտարումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով
  • ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով եկամուտների մասով, եթե այն ամբողջությամբ ֆինանսավորվել է պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ

Եկամտային հարկից ազատվում են ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի 2 տարուց պակաս թողարկած պարտատոմսերի։

ԱԱՀ-ից ազատվում են՝

  • Օպերատորի՝ արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպման համար գանձվող միջնորդավճարները, կնքված գործարքների արդյունքում ծագած պարտավորությունների հաշվանցման ծառայությունները,
  • ՀԿԴ-ի մատուցած ծառայությունները, բացառությամբ խորհրդատվական ծառայությունների
  • Շուկա ստեղծողի՝ արժեթղթերի գնանաշման ծառայությունները

Ուշադրություն։ Օրենքը գործում է մարտի 1-ից։  Փոփոխությունները վերաբերում են նաև մինչ 2020թ․ մարտի 1-ը ֆոնդային բորսայում շրջանառության մեջ մտած կորպորատիվ պարտատոմսերին։

Նոր առևտրային համակարգ QUIK։ Պետական պարտատոմսեր

Հունվարից AMX բորսան նաև գործարկվել է պետական պարտատոմսերի աճուրդի և հետգնման նոր համակարգ, որը թույլ  է տալիս բրոքեր կազմակերպություններին ավելի դյուրին կազմակերպելու միջնորդավորման գործընթացը ֆինանսական շուկայում։ 

 

Արդիականացման հաջորդ փուլը

Տեխնոլոգիական վերազինումը լինելու է շարունակական։ 2020 թվականի երկրորդ կեսին գործարկվելու է նաև արժեթղթերի երկրորդային շուկան՝ ուղիղ հասանելիություն տրամադրելով ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Կարդացեք նաև