Պետական պարտատոմսերի պահանջարկը շարունակում է մնալ բարձր | AMX Blog
 Պետական պարտատոմսերի պահանջարկը շարունակում է մնալ բարձր

Պետական պարտատոմսերի պահանջարկը շարունակում է մնալ բարձր

Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 9-ին և 10-ին տեղի են ունեցել 24․5 մլրդ դրամ ընդհանուր բավարարված ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Փետրվարի 9-ին տեղի ունեցած պետական պարտատոմսերի աճուրդների տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 33 մլրդ դրամ, որը վկայում է ֆինանսական շուկայի կայունության և պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Հունվարի 10-ին կայացած տեղաբաշխման լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել են ևս  1.5 մլրդ դրամ ծավալի պարտատոմսեր։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պետական պարտատոմսերի աճուրդների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի ֆոնդային բորսայի կայքում:

Կարդացեք նաև