2020-ի դեկտեմբերի տվյալներն ամփոփ | AMX Blog
 2020-ի դեկտեմբերի տվյալներն ամփոփ

2020-ի դեկտեմբերի տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայում դեկտեմբեր ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 15,7 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 3,4  մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 52,5 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 41%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)

Print  CSV  Copy  

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 4,5 մլրդ դրամ, կնքվել է 336 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 13,4 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 446 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)

ՌԵՊՈ գործարքներ

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 14,9 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 7 անգամ, գործարքների քանակն աճել է 44%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 175 մլն դրամ։

ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)

Print  CSV  Copy  

Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Նախորդ ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

Կարդացեք նաև