
2020-ի նոյեմբերի տվյալներն ամփոփ
- AMX
- 14/12/2020
Հայաստանի ֆոնդային բորսայում հոկտեմբեր ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2,83 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 2,1 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 44,6 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 39%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։
Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, որը 1074%-ով ավել է նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշներից:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 3 մլրդ դրամ, կնքվել է 264 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 11,2 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 449 մլրդ դրամ՝ շուրջ 111%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
ՌԵՊՈ գործարքներ
ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 2 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 23%-ով, գործարքների քանակն աճել է 56%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 34,8 մլն դրամ։
ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)
Կապիտալի շուկա
Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 903 հազար դրամ։
Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Նախորդ ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։