2020-ի սեպտեմբերի տվյալներն ամփոփ | AMX Blog
 2020-ի սեպտեմբերի տվյալներն ամփոփ

2020-ի սեպտեմբերի տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբեր ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 19.2 մլրդ դրամ, որը 112%-ով ավել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշներից:


Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկա
յի առևտրի ծավալը կազմել է 4․7 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 60․4 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 33․4%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)

Print  CSV  Copy  

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 9․6 մլրդ դրամ, որը 1753%-ով ավել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշներից:


Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 2․8 մլրդ դրամ, կնքվել է 158 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 17․8 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 410 մլրդ դրամ՝ շուրջ 124%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)

ՌԵՊՈ գործարքներ

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 2․6 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 88%-ով, գործարքների քանակն աճել է 125%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 33․8 մլն դրամ։

ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)

Print  CSV  Copy  

Կապիտալի շուկա

Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ շուրջ 1․2 մլն դրամ։

Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Նախորդ ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

Կարդացեք նաև