
2020-ի հոկտեմբերի տվյալներն ամփոփ
- AMX
- 10/11/2020
Հայաստանի ֆոնդային բորսայում հոկտեմբեր ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 91 մլրդ դրամ, որը ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշներից:
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 6,3 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 70,1 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 40%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։
Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 3,4 մլրդ դրամ, կնքվել է 282 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 12,1 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 424 մլրդ դրամ՝ շուրջ 131%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
ՌԵՊՈ գործարքներ
ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 2,45 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 33%-ով, գործարքների քանակն աճել է 97%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 32,7 մլն դրամ։
ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)
Կապիտալի շուկա
Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ շուրջ 1․2 մլն դրամ։
Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Նախորդ ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։