
2021-ի հունվարի տվյալներն ամփոփ
- AMX
- 15/02/2021
Հայաստանի ֆոնդային բորսայում հունվար ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 26,8 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 5,1 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 68,4 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 39%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։
Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 46,6 մլրդ դրամ:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 2 մլրդ դրամ, կնքվել է 144 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 14,2 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 452 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
ՌԵՊՈ գործարքներ
ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 13,7 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 6 անգամ, գործարքների քանակն աճել է 61%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 164 մլն դրամ։
ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)
Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Նախորդ ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։