Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) 2020թ․ տարեկան համաժողովը, որը նախատեսված էր այս տարի անցկացնել Հայաստանում, տեղափոխվել է 2021 թվական և տեղի է ունենալու կրկին Հայաստանում։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան 2019թվականին ստանձնել է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների նախագահությունը։
Սեպտեմբերի 11-ին կայացած AECSD ընդհանուր ժողովի ժամանակ Հայաստանի կենտրոնական դեպոզիատրայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի անդամներին տարեկան համաժողովը Հայաստանում անցկացնելուն հավանություն տալու համար և վստահեցրեց, որ Հայաստանում անցկացվելիք համաժողովը կլինի արդյունավետ ու հիշարժան։