Բաժնետոմսեր

Հասարակ (սովորական) բաժնետոմսերն իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք, ստանալու շահաբաժիններ, իսկ ընկերության լուծարման դեպքում՝ ստանալու ընկերության գույքի իրենց հասանելի մասը:
Արտոնյալ բաժնետոմսերը նախատեսում են հաստատագրված շահաբաժինների ստացում, սակայն ձայնի իրավունք չեն ապահովում:
Բաժնետոմս գնելու համար անհրաժեշտ է՝
- Դիմել Հայաստանի ֆոնդային բորսային անդամակցող միջնորդ կազմակերպություններից որևէ մեկին:
- Տրամադրել նույնականացման քարտը (կամ անձնագիր և սոցքարտ) միջնորդին, եթե անհատ եք, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման ամբողջ փաթեթը` պետական գրանցման վկայականը կամ ՀՀ կենտրոնական բանկի որոշումը, և լիազորված անձի նույնականացումը և լիազորությունները հավաստող փաստաթղթերը։
- Միջնորդի միջոցով վաճառքի հայտ ներկայացնել բորսայի առևտրի ժամերի միջակայքում՝ 11։00-15։00։
- Հետևել որպեսզի արժեթղթի հանդեպ Ձեր իրավունքը գրանցվի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում`
- Բացել հաշիվ Կենտրոնական դեպոզիտարիայի գործընկեր կազմակերպությունների միջոցով
- Պարբերաբար թարմացնել անձնական տվյալների փոփոխությունը Կենտրոնական դեպոզիտարիայի գործընկեր կազմակերպությունների գրասենյակներում։
- Դիմել Հայաստանի ֆոնդային բորսային անդամակցող միջնորդ կազմակերպություններից որևէ մեկին
- Տրամադրել նույնականացման քարտը (կամ անձնագիր և սոցքարտ) միջնորդին, եթե անհատ եք, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման ամբողջ փաթեթը` պետական գրանցման վկայականը կամ Կենտրոնական բանկի որոշումը, և լիազորված անձի նույնականացումը և լիազորությունները հավաստող փաստաթուղթ։
- Միջնորդի միջոցով վաճառքի հայտ ներկայացնել բորսայի առևտրի ժամերի միջակայքում՝ 11։00-15։00։
- Դիմել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային անդամակցող միջնորդ հաշվի օպերատոր կազմակերպություններից որևէ մեկին։
- Տրամադրել նույնականացման քարտը (կամ անձնագիր և սոցքարտ) միջնորդին, որը բացում է հաշիվ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում
- Տեղեկացնել անձնական տվյալների փոփոխությունների մասին Կենտրոնական դեպոզիտարիայի գործընկեր կազմակերպություններին։
Առանց հաշիվ բացելու Դուք չեք կարող հաստատել կապիտալի՝ բաժնետոմսի հանդեպ Ձեր իրավունքը։ Նաև տվյալները թերի կհամարվեն գրավ դնելիս և առհասարակ որպես բաժնետեր քաղվածքներ ստանալիս։
Յուրաքանչյուր գործարքից պահվում է միջնորդավճար գործարքի երկու կողմերից էլ՝
Բորսայի կազմակերպած շուկաներում և հարթակներում
Բաժնետոմսեր՝ A ցուցակ-կատարված գործարքի 0.05%
B ցուցակ-գործարքի 0.1%
C ցուցակ-գործարքի 0.2%
Կորպորատիվ պարտատոմսեր` գործարքի 0,005%
Պետական պարտատոմս` գործարքի 0,005%
Արտարժույթ` գործարքի 0,005%
Վարկային ռեսուրս` գործարքի 0,0003%*T (օրերի քանակ)
Ռեպո` գործարքի 0,0003%*T (օրերի քանակ)
Տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընթացքում կնքված գործարքից միջնորդավճար.
Բաժնետոմսեր՝ գործարքի 0.05%
Կորպորատիվ պարտատոմսեր`գործարքի 0,005%
Պետական պարտատոմսեր` գործարքի 0,02%