Ցուցակում/ Առևտրին թույլատրում/IPO

Ցուցակումը կամ առևտրին թույլատրումը ներդրողներից պարտատոմսերի կամ բաժնետոմսերի միջոցով կապիտալ ներգրավելու միջոց է։ Շնորհիվ Ձեր կազմակերպության հեղինակության՝ Դուք կկարողանաք ներգրավել գումար և իրականացնել մի շարք ծրագրեր, ինչպես օրինակ՝ մեծացնել բիզնեսի ծավալը, արտադրողականությունը և այլն։ Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերը կարող են ընդգրկվել բաժնետոսմսերի հիմնական A ցուցակում, երկրորդային B ցուցակում և C՝ ազատ շուկայում, իսկ պարտատոմսերը կարող են ընդգրկվել պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում, երկրորդային Bbond ցուցակում և Cbond՝ ազատ շուկայում:
A ցուցակում բաժնետոմսերն ընդգրկելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ պահանջներին՝
- Բաժնետոմսերի հաշվարկային ընդհանուր արժեքը` 1 մլրդ ՀՀ դրամ,
- Թողարկողի գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
- Գործունեության վերջին երեք տարիներն ավարտված են զուտ շահույթի դրական մեծությամբ,
- Գրանցված սեփականատերերի նվազագույն թիվը` 100 սեփականատեր,
- Բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը` նվազագույնը 15%,
- Առնվազն 1 շուկա ստեղծողի առկայություն:
B ցուցակում բաժնետոմսերն ընդգրկելու պահանջներն են՝
- Բաժնետոմսերի հաշվարկային ընդհանուր արժեքը` 500 մլն ՀՀ դրամ,
- Թողարկողի գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
- Բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը` նվազագույնը 10%:
C բաժնետոմսերի ազատ շուկայում բաժնետոմսերն ընդգրկելու պահանջներն են՝
- Պաշտոնականինտերնետային կայքի առկայություն
- Նախորդմեկ տարվա ընթացքում ղեկավար կազմի զգալի փոփոխությունների բացակայություն
- Հրապարակվածկանոնադրություն
Թույլատրվելով բորսայական առևտրին` ընկերությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում` ներդրողներին ներկայացնելու իրենց ֆինանսական ցուցանիշներն ու ընկերության գործունեությանը վերաբերող այլ տեղեկատվությունը:
Այն բաժնետոմսերը, որոնց թողարկողը ճանաչվել է անվճարունակ կամ գտնվում է լուծարման գործընթացում, այդ թվում` սնանկության հետևանքով, չեն կարող թույլատրվել առևտրին:
Արժեթուղթը ցուցակելու/բորսայական առևտրին թույլատրելու մասին համապատասխան տեղեկություն ստանալու համար կարող եք ծանոթանալ Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններին:
Abond ցուցակում պարտատոմսերն ընդգրկելու պահանջներն են՝
- Թողարկողի գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
- Թողարկման նվազագույն ծավալը` 500 մլն ՀՀ դրամ,
- Առնվազն 1 շուկա ստեղծողի առկայություն:
Bbond ցուցակում պարտատոմսերն ընդգրկելու պահանջներն են՝
- Թողարկողի գործունեության նվազագույն ժամկետը` 2 տարի,
- Թողարկման նվազագույն ծավալը` 250 մլն ՀՀ դրամ:
Cbond ազատ շուկայում պարտատոմսերն ընդգրկելու հիմնական պահանջն է՝
- Թողարկման նվազագույնը 100 մլն ՀՀ դրամի ծավալ
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններում։
IPO-ն (Initial Public Offering) արժեթղթերի (հիմնականում՝ բաժնետոմսերի) առաջնային հրապարակային տեղաբաշխումն է, երբ ընկերությունն առաջին անգամ տեղաբաշխում է իր բաժնետոմսերը բաց բաժանորդագրությամբ՝ հասանելի դարձնելով դրանք լայն հասարակությանը:
Աշխարհում ամենամեծ IPO-ն պատկանում է Saudi Aramco ընկերությանը։ Վերջինս IPO-ի միջոցով կարողացել է ներգրավել 25.6 միլիարդ ԱՄՆ դոլար կապիտալ։
Հայաստանի ֆոնդային բորսայում IPO իրականացնելու համար անհրաժեշտ է՝
1. Լինել ԲԲԸ
2. Բորսա ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում
• Կենտրոնական բանկում գրանցված ազդագրի պատճենը և Կենտրոնական բանկի` ազդագիրը գրանցելու մասին որոշման պատճենը,
• Բաժնետոմսերի թողարկման մասին որոշման պատճենը` վավերացված թողարկողի լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և կնքված թողարկողի կնիքով (կնիքի առակայության դեպքում),
• տեղեկանք այն մասին, որ դիմումի ներկայացման պահին տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի թողարկման հաշիվը վարվում է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից,
• թողարկողի և տեղաբաշխողի միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե թողարկողն ինքը չի իրականացնում բաժնետոմսերի տեղաբաշխումը