Պարտատոմսեր

Կորպորատիվ պարտատոմս գնելու համար անհրաժեշտ է՝
- Դիմել Հայաստանի ֆոնդային բորսային անդամակցող միջնորդ կազմակերպություններից որևէ մեկին։
- Տրամադրել նույնականացման քարտը (կամ անձնագիր և սոցքարտ) միջնորդին, եթե անհատ եք, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման ամբողջ փաթեթը և լիազորված անձի նույնականացումը հավաստող փաստաթուղթ։
- Միջնորդի միջոցով գնման հայտ ներկայացնել բորսայի առևտրի ժամերի միջակայքում՝ 11։00-15։00։
1 Դիմել Հայաստանի ֆոնդային բորսային անդամակցող միջնորդ կազմակերպություններից որևէ մեկին։
2 Տրամադրել նույնականացման քարտը (կամ անձնագիր և սոցքարտ) միջնորդին, եթե անհատ եք, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման ամբողջ փաթեթը` պետական գրանցման վկայականը կամ ՀՀ կենտրոնական բանկի որոշումը, և լիազորված անձի նույնականացումը և լիազորությունները հավաստող փաստաթուղթ։
3 Միջնորդի միջոցով վաճառքի հայտ ներկայացնել բորսայի առևտրի ժամերի միջակայքում՝ 11։00-15։00։
Պետական պարտատոմսերը թողարկում է Հայաստանի Հանրապետությունը։ Պետական պարտատոմսերը սովորաբար թողարկվում են պետական որևիցե ծրագրի ֆինանսավորման համար, այլ կերպ ասած՝ պետությունը հանրության միջոցով կապիտալ է ներգրավում մեծամասշտաբ ծրագրերի իրականացման համար։
Պետական պարտատոմս կարելի է գնել մի քանի եղանակով․
Եթե ֆիզիկական անձ եք՝
gp.minfin.am հավելվածի միջոցով՝
- մուտք գործել
gp.minfin.am հավելված
- սեղմել «գրանցում ID քարտով»
- միացնել նույնականացման քարտը կարդացող սարքը և տեղադրել նույնականացման քարտը
- լրացնել նույնականացման քարտի տվյալները (այդ թվում PIN և PUK կոդեր)
- ընտրել ցանկից Ձեր նախընտրած պարտատոմսը, սեղմել հաշվել
- եթե պայմանների հետ համաձայն եք, սեղմել «գնել» կոճակը։
- մուտք գործել
Այցելել գանձապետական պահառուի գրասենյակ՝
- Ամիրյան 23/1` Հայէկոնոմբանկի տարածք,
- Թոթովենցի փողոց, նրբանցք 4` Հայբիզնեսբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղի տարածք,
- Տիգրան Մեծի 24` Արդշինբանկի «Էրեբունի» մասնաճյուղի տարածք,
- Կոմիտաս 49` Կոնվերսբանկի «Կենտրոնական» մասնաճյուղի տարածք
*Այս սպասարկման կետեր գնալու դեպքում միջնորդավճար չի գանձվում։
Եթե իրավաբանական անձ եք
Այցելել բորսային անդամակցող կազմակերպության գրասենյակ
- Դիմել Հայաստանի ֆոնդային բորսային անդամակցող միջնորդ կազմակերպություններից որևէ մեկին
- Տրամադրել պետական գրանցման վկայականը կամ ՀՀ կենտրոնական բանկի որոշումը և լիազորված անձի նույնականացումը և լիազորությունները հավաստող փաստաթուղթը։
- Միջնորդի միջոցով վաճառքի հայտ ներկայացնել բորսայի առևտրի ժամերի միջակայքում՝ 11։00-15։00։
- ԴիմելՀայաստանի ֆոնդային բորսային անդամակցող միջնորդ կազմակերպություններից որևէ մեկին
- Տրամադրելնույնականացման քարտը (կամ անձնագիր և սոցքարտ) միջնորդին, եթե անհատ եք, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման ամբողջ փաթեթը` պետական գրանցման վկայականը կամ ՀՀ կենտրոնական բանկի որոշումը, և լիազորված անձի նույնականացումը և լիազորությունները հավաստող փաստաթուղթը, անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստթղթեր։
Միջնորդի միջոցով վաճառքի հայտ ներկայացնել բորսայի առևտրի ժամերի միջակայքում՝ 11։00-15։00։