Դրական լուրեր ֆոնդային բորսայից․ Առևտրի ծավալներ և առողջ գնագոյացումներ | AMX Blog
 Դրական լուրեր ֆոնդային բորսայից․ Առևտրի ծավալներ և առողջ գնագոյացումներ

Դրական լուրեր ֆոնդային բորսայից․ Առևտրի ծավալներ և առողջ գնագոյացումներ

Հայաստանի ֆինանսական համակարգը, այդ թվում Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է մնալ  կայուն, չնայած  COVID-19-ի տարածմամբ պայմանավորված համաշխարհային շուկաների տատանումներին և զարգացած երկրների բորսայական ինդեքսների շարունակական անկման։

AMX| Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է մարտի առաջին կեսի տվյալները, որոնք վկայում են առողջ գնագոյացումների և առևտրի ծավալների աճի մասին։ Մարտի 1-18-ն ընկած ժամանակահատվածի առևտրի ծավալները թե՛ պարտատոմսերի առուվաճառքի և թե՛ ՌԵՊՈ գործարքների դեպքում գերազանցում է նախորդ տարվա ամբողջ մարտ ամսվա ծավալները։  Նաև ներկայացնում ենք պարտատոմսերի առևտրի և ՌԵՊՈ գործարքների առևտրի և շուկայի ծավալների այս տարվա փետրվարի ցուցանիշները 2020 թ․-ի հունվարի և նախորդ երկու տարիների փետրվար ամսվա ցուցանիշների համեմատ։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Մարտի 1-18-ն ընկած ժամանակահատվածում պետական պարտատոմսերով առևտրի ծավալը  աճել է 653% -ով նախորդ տարվա մարտ ամսվա առևտրի ծավալների համեմատ։ Այսինքն, մոտ 7 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա ամբողջ մարտ ամիսը՝ 1․ 4 միլիարդ դրամից հասնելով 10․6 մլրդ դրամի։

Պետական պարտատոմսերի բորսայական առևտրի ցուցանիշների  փետրվար ամսվա համեմատականը տեսե՛ք գծագրում․

Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Պետական ուղենշային պարտատոմսերի գնանշումները ցույց են տալիս, որ ֆինանսական կազմակերպությունները պահպանում են իրենց հետաքրքրությունը և ստանձնած պարտականությունները պետական պարտատոմսերի նկատմամբ։  Վերջին մեկ շաբաթվա գնանշումների պատկերը ներկայացված է գծագրում։

Պետական ուղենշային պարտատոմսերի գնանշումներ

Print  CSV  Copy  

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա

Մարտի 1-18-ն ընկած ժամանակահատվածում առևտրի ծավալը 38%-ով ավելի բարձր է, քան 2019 թ․-ի ամբողջ մարտ ամսվա առևտրի ծավալը։ Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական առևտրի (Abond, Bbond, Cbond) շուկայական  ծավալը հասել է 222 մլրդ դրամի, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 40%-ով ։

Կորպորատիվ պարտատոմսերով առևտրի ծավալի աճի մասին խոսել ենք փետրվարն ամփոփելիս։

Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

ՌԵՊՈ գործարքներ

Հայաստանյան ֆինանսական շուկայում, այդ թվում Բորսայում վերջին տասնամյակում ՌԵՊՈ գործարքների կնքման հաճախականությունն ու ծավալները վկայում են նրա՝ որպես արդյունավետ ֆինանսական գործիք լինելու մասին։

Այսպես, ՌԵՊՈ գործարքների բորսայական առևտրի ծավալը մարտ ամսվա 18 օրվա ընթացքում 275%-ով ավելին է, քան նախորդ տարվա ամբողջ մարտ ամիսը՝ 487 մլն դրամից աճելով 1․8 մլրդ դրամի։

Փետրվար ամսվա տվյալները ոչ միայն մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարիների ծավալները, այլ  նույնիսկ ավելին են, քան 2020 թվականի հունվար ամսվա առևտրի ծավալը՝ հասնելով 2․6 մլրդ դրամի։

 

ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)

Print  CSV  Copy  

Երկարաժամկետ ՀՀ պետական պարտատոմսեր

Եթե նախորդ ամիս երկարաժամկետ պարտատոմսերը գտնվում էին ամենացածր գնանշման կետում՝ 8․4%, ապա երկուշաբթի, օրինակ 2036 թ․-ին մարվող պարտատոմսերը հասան 10․4 %-ի։ Իսկ երեքշաբթի բորսան փակվել է 9․9% գնանշումով։ Հետևաբար, ըստ նախնական կանխատեսումների, չնայած պարբերական տատանումներին, շուկան մնում է կայուն։ Ուղենշային պարտատոմսերի երկկողմանի բորսայական գնանշումները շարունակում են  պատշաճ իրականացվել։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակական ջանքեր է գործադրում ֆինանսական համակարգի կայունության պահպանման ուղղությամբ։ Այս փաստի մասին է վկայում Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 17-ի որոշման վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0․25%-ով։ Սա միտում ունի դանդաղեցնելու գնաճը հետագա մի քանի ամիսներին։

Եվրապարտատոմսեր

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ
Արշալույս Մարգարյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում, նշել է․
«Համաշխարհային շուկաներում դեռ ազատ գումարներ կան, որոնք բիզնեսը պատրաստ է ներդնել տարբեր արժեթղթերի մեջ։ Սակայն եթե ներկայիս անկայուն վիճակը պահպանվի, կապիտալի փախուստը կշարունակվի։ Եվ մեր պարտատոմսերը դեռ ցույց են տալիս, որ կարող են դիմանալ դրան։»
ՀՀ եվրոպարտատոմսերը 500 մլն դոլար ծավալով թողարկվել են 2019 թվականի նոյեմբերին` փոխարինելով նախորդ թողարկումը, որը տեղի էր ունեցել 2015 թվականի մարտին։ Այս թողարկման շնորհիվ Հայաստանի հանրապետությունը տարեկան մոտ 10 մլն դոլար է տնտեսում։

 Արդիականացում

 Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է արդիականացման գործընթացը, չնայած աշխարհում տիրող COVID-19-ի հետևանքով հայտարարված արտակարգ դրությանը։ Ունենալով բարձր սոցիալական պատասխանատվություն՝ մենք ապահովել ենք մեր աշխատողների՝ հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները՝ համապատասխան գործող ընթացակարգերի։

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

Կարդացեք նաև