ՄԱԿ-ի կանանց հզորացման սկզբունքները AMX-ում | AMX Blog
 ՄԱԿ-ի կանանց հզորացման սկզբունքները AMX-ում

ՄԱԿ-ի կանանց հզորացման սկզբունքները AMX-ում

Հայաստանի ֆոնդային բորսան ընդունել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքները (Women’s Empowerment Principles (WEPs)) և սկսել է կյանքի կոչել դրան ուղղված գործողությունների ծրագիրը։

AMX-ում առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով՝

  • Աշխատանքի ընդունելիս առաջնություն է տրվում մասնագիտական հմտություններին և փորձին,
  • Կին աշխատակիցներն օգտվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքներից, այդ թվում պահվում են մայրության արձակուրդի համար սահմանված բոլոր դրույթները,
  • Ապահովագրական համապարփակ փաթեթ բոլոր աշխատակիցների համար,
  • Անկախ սեռից աշխատակիցներն անցնում են մասնագիտական դասընթացներ՝ որակավորումը բարձրացնելու նպատակով։

Սա վկայում է, որ անկախ սեռից Ֆոնդային բորսայի բոլոր աշխատակիցների իրավունքները հավասար են, և բոլորն ունեն հնարավորություն՝ հավասար պայմաններում ի ցույց դնելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները:

AMX  մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Լիլիթ Գևորգյանը նշում է․ <<AMX-ում մեզ համար որոշիչ է միմյանց հանդեպ հարգանքը, հոգատարությունը, թիմային աշխատանքը, ծրագրերում հավասարազոր ներգրավվածությունը և հաջողության հասնելու ձգտումը։
Այս ամենն ընթանում է մասնագիտական որակների, պրոֆեսիոնալ մոտեցումների և աշխատասիրության ճանապարհով։ Եվ այս ճանապարհին աշխատակցի սեռը չի եղել և չի կարող երբևէ լինել որոշիչ գործոն։>>

 

Աշխատանքային մշակույթն AMX-ում բարձր ցուցանիշներ ունի, որի վառ ապացույցն է կին-տղամարդ աշխատակիցների միջև տոկոսային հարաբերությունը՝ 50% կին և 50% տղամարդ։ Ֆինանսական ճշգրտությունը նույնիսկ այստեղ է գործում։

Հետաքրքրական է նշել նաև, որ վերջին տարիների մեր դիտարկումների արդյունքում ակնհայտ նկատվում է հավասարապես երկու կողմից հետաքրքրության աճ՝ ներգրավվելու ֆինանսական ոլորտի աշխատանքներում և ուսանողական պրակտիկայում։

Որպես հիշեցում՝ 2019 թվականի մարտին Հայաստանի ֆոնդային բորսան միացավ Ring the Bell for Gender Equality միջազգային նախաձեռնությանը։ Այդ առթիվ կազմակերպված միջոցառմանը հրավիրված էին բոլոր գործընկեր կազմակերպությունների կին դիլերները։ Հատկանշական է նաև, որ երկրորդ տարին անընդմեջ «AMX լավագույն անդամ» մրցանակաբաշխության լավագույն լավագույն դիլեր (Տարվա գործընկեր առևտրի մասնակից 2019 անվանակարգում) են ընտրվում անդամ կազմակերպությունների կին դիլերները։

AMX ֆոնդային բորսան նաև հանդիսանում է SSE-ի՝ <<Կայուն ֆոնդային բորսաներ>> նախաձեռնության անդամ։ Այս նախաձեռնությանն են անդամակցում աշխարհի 96 բորսաներ, այդ թվում Լոնդոնի ֆոնդային բորսան, Նյու Յորքի ֆոնդային բորսան, Նասդաքը, Ավստրալիայի ֆոնդային բորսան և այլն:

Կարդացեք նաև