
2020-ի ապրիլն ամփոփ
- AMX
- 08/05/2020
Հայաստանի ֆոնդային բորսայի ապրիլ ամսվա առևտրի և շուկայի ծավալի տվյալներն ունեն հետևյալ դինամիկան 2019 թվականի ապրիլի համեմատ.
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկա
2020 թ․-ի ապրիլին պետական պարտատոմսերի բորսայական առևտրի ընդհանուր ծավալն աճել է 78%-ով, շուկայի ծավալը՝ 25%-ով, գործարքների միջին ծավալը՝ 38%-ով, գործարքների քանակը՝ 29%-ով։
Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկա
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական առևտրի ծավալը նվազել է 32%-ով, շուկայի ծավալն աճել է 40%-ով, գործարքների քանակը՝ 42%-ով , իսկ գործարքների միջին ծավալը նվազել է 52%-ով։
Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
ՌԵՊՈ գործարքներ
Այս ապրիլի ցուցանիշը 222%-ով գերազանցում է նախորդ տարվա ապրիլ ամսվա առևտրի ծավալին, գործարքների քանակն աճել է 194%-ով, գործարքների միջին ծավալը՝ 9․5%-ով։
ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)
Կապիտալի շուկա
Կապիտալի շուկայում ապրիլ ամսին առևտուր տեղի չի ունեցել։ Շուկայի ծավալը նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ աճել է 2․3 %-ով՝ հասնելով 149 մլրդ դրամի։
Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Արդիականացում
Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է արդիականացման գործընթացը, չնայած աշխարհում տիրող COVID-19-ի հետևանքով հայտարարված արտակարգ դրությանը։ Ունենալով բարձր սոցիալական պատասխանատվություն՝ մենք ապահովել ենք մեր աշխատողների՝ հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները՝ համապատասխան գործող ընթացակարգերի։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։