
2020-ի օգոստոսի տվյալներն ամփոփ
- AMX
- 01/09/2020
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 20.5 մլրդ դրամ, որը 109%-ով ավել է նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշներից:
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 47․4 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։
Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․7 մլրդ դրամ, կնքվել է 121 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 13․8 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 412 մլրդ դրամ՝ շուրջ 140%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)
ՌԵՊՈ գործարքներ
ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 1․7 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 64%-ով, գործարքների քանակն աճել է 160%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 26․7 մլն դրամ։
ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)
Կապիտալի շուկա
Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ շուրջ 1․2 մլն դրամ։
Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)
Նախորդ ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։