2020-ի առաջին եռամսյակն ամփոփ | AMX Blog
 2020-ի առաջին եռամսյակն ամփոփ

2020-ի առաջին եռամսյակն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի տարեսկզբի ամփոփ տվյալները  2017-2020 թվականների ընթացքում ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալի համեմատական աճ։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Պետական պարտատոմսերի առևտրի ընդհանուր ծավալն առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 25,8 մլրդ դրամ, որը նախորդ երեք տարիների առաջին եռամսյակի համեմատ աճել է 296%-ով (2019), 113%-ով (2018) և 93%-ով(2017)  համապատասխանաբար։ 

Իսկ շուկայի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 712 մլրդ դրամ՝ 17%-ով ավելի քան նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներից։ Գործարքների միջին ծավալը 2019-ի նույն ժամանակի համեմատ աճել է 103%-ով, սակայն այս ցուցանիշը 29%-ով պակաս  է 2017-ի I եռամսյակի ցուցանիշից։ Պետական պարտատոմսերով գործարքների քանակը նախորդ տարվա առաջին եռամսյակի  համեմատ աճել է 95%-ով։

Պետական պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Պետական պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)

Print  CSV  Copy  

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալը պահել է աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի առաջին եռամսյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 233 մլրդ դրամ, որը 46%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։ 

Առևտրի ծավալը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 87%-ով՝ անցնելով 10 մլրդ դրամի շեմը։ 2017 թ․-ի առաջին եռամսյակի համեմատ 2020-ի առաջին եռամսյակի ցուցանիշն աճել է ավելի քան 5 անգամ։ Նույն համեմատական աճը վերաբերում է նաև կորպորատիվ պարտատոմսերով գործարքների քանակին (78% աճ) և գործարքների միջին ծավալին (5% աճ)։

Կորպորատիվ պարտատոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Կորպորատիվ պարտատոմսեր (գործարքների քանակ և գործարքների միջին ծավալ)

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 88-ի։

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների՝ որպես արդյունավետ ֆինանսական գործիք լինելու մասին վկայում է այն հանգամանքը, որ եթե 2018 թվականի առաջին եռամսյակում Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում էր  մոտ 666 մլն դրամ, այսօր առևտրի ծավալը գրեթե 10 անգամ ավելին է և կազմում է 6․8 մլրդ դրամ։  Սա նախորդ տարվա եռամսյակի համեմատ 287%-ով ավելի բարձր է, իսկ 2019-ի վերջին եռամսյակի համեմատ աճել է 22%-ով։

Ռեպո գործարքների քանակն աճել է 228%-ով նախորդ տարվա I եռամսյակի համեմատ, իսկ գործարքների միջին ծավալը 18%-ով։

 

ՌԵՊՈ (առևտրի ծավալ և գործարքների քանակ)

Print  CSV  Copy  

Կապիտալի շուկա

Կապիտալի շուկայում նույնպես կարելի է նկատել աճի դինամիկա։ Այսպես, առևտրի ծավալն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 271%-ով՝ հասնելով 1, 6 մլրդ դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3%-ով՝ հասնելով 148․9 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը նվազել է շուրջ 8%-ով։

Բաժնետոմսեր (շուկայի և առևտրի ծավալ)

Print  CSV  Copy  

Արդիականացում

Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է արդիականացման գործընթացը, չնայած աշխարհում տիրող COVID-19-ի հետևանքով հայտարարված արտակարգ դրությանը։ Ունենալով բարձր սոցիալական պատասխանատվություն՝ մենք ապահովել ենք մեր աշխատողների՝ հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները՝ համապատասխան գործող ընթացակարգերի։

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

 

Կարդացեք նաև