Բիզնեսը սկսել է գումար ներգրավել պարտատոմսերի միջոցով․ Հայկ Եգանյան | AMX Blog

Բիզնեսը սկսել է գումար ներգրավել պարտատոմսերի միջոցով․ Հայկ Եգանյան

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը 1in.am-ի հետ հարցազրույցում խոսում է ֆոնդային բորսայի արդիականացման և արժեթղթերում ներդրումներ կատարելու առավելությունների մասին։

Բորսայում ավելի շատ շրջանառվում են պարտատոմսեր, քան բաժնետոմսեր։ Պարտատոմսեր թողարկում է ավելի քան 20 ընկերություն։ Հիմնականում ֆինանսա֊բանկային համակարգի ընկերություններն են՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, բայց ամենալավ լուրն այն է, որ 2019 թվականից ի վեր երեք ոչ ֆինանսական համակարգի ընկերություններ նույնպես թողարկեցին պարտատոմսեր։ Սա ցույց է տալիս, որ բիզնեսը փորձում է ներգրավել գումարներ՝ պարտքային գումարներ, հենց հանրությունից, և ավելի ոգևորիչ է այն երևույթը, որ հանրությունը ակտիվ մասնակցում է տեղաբաշխմանը։

Կարդացեք նաև