Հայկ Եգանյանը զրուցել է banks.am-ի հետ | AMX Blog
 Հայկ Եգանյանը զրուցել է banks.am-ի հետ

Հայկ Եգանյանը զրուցել է banks.am-ի հետ

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը Banks.am-ին պատմել է պարտատոմսերի շուկայի զարգացման, բորսայում ներդրվող նոր համակարգերի եւ տարածաշրջանում հետաքրքիր լուծումներ առաջարկող կապիտալի շուկա դառնալու հեռանկարի մասին:

– Պրն Եգանյան, վերջին տարիներին պարտատոմսերի շուկայում աճ է նկատվում։ Ինչպիսի՞ն է թողարկողների ու շուկայի անդամների, շուկայի առեւտրի ծավալների աճի դինամիկան։

– Եթե 2016-ի դրությամբ բորսայում շրջանառվել է 23 կորպորատիվ պարտատոմս՝ մոտ 29 մլրդ դրամ շուկայի ծավալով, ապա անմիջապես հաջորդ տարի արձանագրել ենք շուկայի ծավալի 238% աճ, իսկ պարտատոմսերի թիվը կրկնապատկվել է։

Աճի դինամիկան դրական է եղել նաեւ 2018-ին. կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը մեծացել է 56%-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Իսկ 2019-ի հոկտեմբերը մենք ամփոփել ենք ավելի քան 180 մլրդ դրամ ծավալով։

Քանի որ այժմ չկան մեր ֆոնդային բորսային միացած այնպիսի բրոքերներ, որոնք ունեն այդ տեխնոլոգիան, մենք պատրաստվում ենք ներդնել նոր համակարգ, որով թույլ կտանք բրոքերներին, օգտագործելով մեր տեխնոլոգիան, իրենց հաճախորդների համար դեպի բորսա մուտք բացել։ Դա անելու ենք շատ ավելի ցածր գնով, որպեսզի այս կերպ փորձենք զարգացնել շուկան բրոքերների միջոցով։

Պատկերացրե՛ք, որ ունեք բանկային հաշիվ՝ առանց օնլայն բանկինգի հնարավորության եւ քարտի, ու ամեն անգամ գործարք կատարելու համար պետք է բանկ այցելել։ Նույնն է, երբ ունես բրոքերային հաշիվ՝ առանց բրոքերի տրամադրած առեւտրային համակարգի։

Շուկայի ուղիղ հասանելիության համակարգի շնորհիվ ներդրողները կունենան առցանց տարբերակով անմիջականորեն բորսա մուտք գործելու հնարավորություն՝ առեւտուր իրականացնելու համար։

Կարդացե՛ք ամբողջական հարցազրույցն՝ այստեղ։

Կարդացեք նաև