Ինչպե՞ս հուսալիորեն գնել և պահպանել օտարերկրյա արժեթուղթը | AMX Blog
 Ինչպե՞ս հուսալիորեն գնել և պահպանել օտարերկրյա արժեթուղթը

Ինչպե՞ս հուսալիորեն գնել և պահպանել օտարերկրյա արժեթուղթը

Հաճախ ցանկություն է առաջանում կատարել ներդրումներ օտարերկրյա կազմակերպության արժեթղթերում։ Բայց ինչպե՞ս հուսալիորեն պահպանել օրինակ Netflix-ի Ձեր գնած բաժնետոմսի հանդեպ իրավունքը և զերծ մնալ ավելորդ պարտավորություններից, երբ Դուք Հայաստանում եք: Անհրաժեշտ է կատարել ընդամենը երեք քայլ։

Քայլ 1: Գնե՛ք օտարերկրյա արժեթղթերը Ձեր նախընտրելի բրոքերային կազմակերպության միջոցով։

Ձեր նախընտրած բրոքերին տալիս եք արժեթղթերի գնման հայտ, որից հետո Ձեր բրոքերը գնում է արժեթղթերը՝ Ձեզ համար տվյալ բորսայում դնելով գնման հայտ, որից հետո արժեթղթերը գրանցվում և պահպանվում են Ձեր բրոքերային հաշվում։

Ի դեպ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համակարգին անդամակցող հաշվի օպերատորների մեծամասնությունը նույնպես մատուցում է բրոքերային ծառայություններ։

Քայլ 2։ Բացե՛ք հաշիվ Կենտրոնական դեպոզիտարիայում

Եթե ցանկանում եք, որ Ձեր գնած արժեթղթերը լինեն ապահով, պետք է պահել դրանք դեպոզիտարիայում, իսկ եթե Հայաստանում եք, ապա ավելի մատչելի է պահառության տալ դրանք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային։

Օտարերկրյա արժեթղթերի և հայաստանյան ներդրողի միջև կամուրջն ապահովում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան։ Իսկ Դեպոզիտարիայի ծառայություններն իրենց հերթին միջնորդավորում են դեպոզիտար համակարգի անդամ հաշվի օպերատորները, որոնց  ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հաշվի բացման համար Ձեր  հաշվի օպերատորը փոխանցում է փաստաթղթերը Դեպոզիտարիային, որն էլ իր հերթին Ձեզ համար արժեթղթերի հաշիվ է բացում։ Դեպոզիտարիայում հաշիվ բացելու համար անհրաժեշտ է կնքել պահառության պայմանագիր և հաշվի օպերատորներին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը։

Որպես ֆիզիկական անձ (անհատ) գրանցվելու համար անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ անձնագիր, սոցիալական քարտի համար, լիազորված անձի դեպքում՝ անձնագիր և լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Հաշվի օպերատորն անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր :

Որպես իրավաբանական անձ (կազմակերպություն) գրանցվելու համար՝ գրանցման վկայականի պատճեն, ՀՎՀՀ,  իրավաբանական անձի ներկայացուցչի անձնագիր և սոցիալական քարտի համար, իսկ լիազորված անձի դեպքում՝ անձնագիր և լիազորությունը հավաստող փաստաթուղթ (լիազորագիր չունենալու դեպքում իրավասությունըհավաստող փաստաթուղթ)։ Հաշվի օպերատորն անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

Արժեթղթերով հաշվի բացման մասին մանրամասն՝ Արժեթղթերով հաշվի բացման ուղեցույցում։

Քայլ 3։ Տվե՛ք Հաշվի օպերատորին արժեթղթերի ընդունման հանձնարարական, որից հետո միայն Դուք կարող եք ընդունել արժեթղթերը Ձեր հաշվին։  

Գնված արժեթղթերը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա փոխանցելու համար հարկավոր է ներկայացնել երկու հանձնարարական։ Մեկը բրոքերին՝ Կենտրոնական դեպոզիտրաիայում բացված Ձեր հաշվին գնված արժեթղթերը փոխանցելու համար, մյուսը Ձեզ սպասարկող հաշվի օպերատորին՝ գնված արժեղեթերը ընդունելու համար:

Վերջին հանձնարարականը հատկապես կարևոր է, որպեսզի սխալմամբ Ձեր հաշվին այլ անձանց ակտիվներ կամ պարտավոորություններ  չհաշվեգրվեն։

Երբ Դուք ունեք արժեթղթերի հաշիվ և  ցանկանում եք արժեթղթերը փոխանցել մեկ այլ անձի, կան փոխանցման մի քանի տարբերակներ, որոնց կարող եք ծանոթանալ Արժեթղթերով հաշվի բացման ուղեցույցում։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին

Մենք մատուցում ենք քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

Կենտրոնական դեպոզիտարիան ստացել է ISO 9001 (որակի կառավարում) և ISO27001 (Տեղեկատվական անվտանգության կառավարում) միջազգային հավաստագրեր:

Ավելի մանրամասն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ծանոթանալու համար այցելեք cda.am պաշտոնական կայք։

Կարդացեք նաև