
Կենսաթոշակային հաշվի մնացորդը ստուգելու 5 եղանակ
- AMX
- 14/08/2020
Կուտակային կենսաթոշակային հաշվի մնացորդը հնարավոր է ստուգել 5 եղանակով։
Հաշվի օպերատորներ
- Այցելել հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպության գրասենյակ,
- Ներկայացնել կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համապատասխան դիմումը,
- Ստանալ կենսաթոշակային հաշվի մնացորդի մասին տեղեկատվություն։
Բանկոմատ
ARCA համակարգի անդամ հանդիսացող բանկերի, Յունիբանկ ԲԲԸ-ի, ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի և Հայբիզնեսբանկ ՓԲԸ բանկոմատներով ստուգելիս՝ անհրաժեշտ է․
1․ Մուտքագրել բանկային PIN կոդը,
2․ Սեղմել«Լրացուցիչ ծառայություններ»,
3․ Ընտրել «Կենսաթոշակային քաղվածք»։
Հնարավոր է տեսնել հաշվով կատարված վերջին 7 գործարքները։
Բջջային հավելված
Բջջային հավելվածով հաշիվը ստուգելիս՝ անհրաժեշտ է․
- Մուտք գործել Ինեկոբանկի, Արդշինբանկի, Յունիբանկի, Հայբիզնեսբանկի և Հայէկոնոմբանկի հավելվածներով կամ arca.am կայքի և ArCa հավելվածի միջոցով,
- Սեղմել <<Կենսաթոշակային քաղվածք>> կոճակը,
- Ստանալ քաղվածքը, որը ցույց կտա այդ պահի դրությամբ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների մնացորդը։
Չորս այլ բանկերի հավելվածներում կենսաթոշակային հաշիվը ստուգելու հնարավորությունը շուտով նույնպես հասանելի կլինի։
<<Իմ հաշիվը>>-ը հավելված
Այս հավելվածով ստուգելիս՝ անհրաժեշտ է․
- Մուտք գործել <<Իմ հաշիվ>> հավելված,
- Միացնել նույնականացման քարտն ընթերցող սարքը և ակտիվացված PIN և PUK ծածկագրերը,
- Սեղմել <<նույնականացման քարտ>> կոճակը,
- Մուտքագրել PIN ծածկագիրը,
- Հաստատել նույնականացման գործընթացի ընթացքում հայտնվող հաղորդագրությունը,
- Կատարել անհրաժեշտ գործողություններ։
Ավելի մանրամասն կարող եք տեսնել <<Իմ հաշիվը>> հավելվածի ուղեցույցում։
Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք կատարել անձնական տվալների փոփոխություն, կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն, փայերի փոխանակում և ստանալ կենասթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ առցանց եղանակով։ Ավելի մանրամասն կարող եք տեսնել AMX բլոգում։
Էլեկտրոնային եռամսյակային և տարեկան հաշվետվություններ
- Այցելել <<Հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպություն>>,
- Լրացնել <<Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին> դիմումը (նախորդ տարվա տարեկան հաշվետվության և եռամսյակային հաշվետվություն),
- Տրամադրել էլ․ փոստի հասցեն,
- Ստանալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններն էլ․ փոստի միջոցով։
Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 61 55 55, ներքին 131 կամ 133 , կամ գրել pension.report@amx.am էլ․հասցեին: