Կորպորատիվ պարտատո՞մս, թե՞ ավանդ | AMX Blog
 Կորպորատիվ պարտատո՞մս, թե՞ ավանդ

Կորպորատիվ պարտատո՞մս, թե՞ ավանդ

Պարտատոմս և ավանդ. Համեմատական 2021-ի ապրիլի դրությամբ

Կորպորատիվ պարտատոմսերի և ավանդների համեմատական բնութագրին կարող եք ծանոթանալ ստորև:

ԲնութագրիչներԱվանդԿորպորատիվ պարտատոմս
ՊարտատերԲանկԲանկեր և այլ թողարկող կազմակերպություններ
Երաշխավորություն Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երախավորող հիմնադրամի (ԱՀԵՀ) կողմից սահմանված չափովԲանկերի թողարկած պարտատոմսերում ֆիզիկական անձանց ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երախավորող հիմնադրամի (ԱՀԵՀ)  կողմից սահմանված չափով
Հարմարավետություն  
Ներդրման իրականացում Ավանդային պայմանագիր կնքելու համար պետք է այցելել բանկ կամ օգտվել տվյալ բանկի առցանց հարթակից և կնքել ավանդային պայմանագիր:Պարտատոմս գնելու համար անհրաժեշտ է ունենալ արժեթղթերի հաշիվ, բորսայի անդամ որևէ ընկերության հետ կնքել բրոքերային պայմանագիր, ներկայացնել գնման պատվեր, գործարքի կնքման արդյունքում ստանալ պարտատոմսերը:
Այլ հնարավորություններ  
Վերաֆինանսավորում Օգտվել ավանդատուներին ընձեռնված վարկային գծի հնարավորությունից, եթե բանկը մատուցում է համապատասխան ծառայություն Պարտատոմսերի գրավով ստանալ վարկեր, կնքել ռեպո գործարքներ
Ներդրումների բազմազանությունՅուրաքանչյուր ավանդի համար պետք է պայմանագիր կնքել տվյալ բանկի հետ Մեկ բրոքերի միջոցով կարող եք գնել կամ վաճառել բորսայում ցուցակված ցանկացած պարտատոմս
Ռիսկեր  
Իրացվելիություն Ավանդային պայմանագիրը հնարավոր չէ վաճառել, գումարի վերադարձի համար պետք է սպասել մինչև ժամկետի ավարտը կամ խզել պայմանագիրը Բորսայում ցուցակված գրեթե բոլոր պարտատոմսերն ունեն շուկա ստեղծողներ, որոնք առևտրային ժամերին իրականացնում են պարտատոմսերի երկկողմանի գնանշում։ Ներդրողները կարող են վաճառել պարտատոմսերը շուկա ստեղծողների նշված գնով կամ ավելի բարձր գնով։ Գործարքի արդյունքում հնարավոր է ստանաք եկամուտ կամ կրել կորուստներ կախված պարտատոմսի շուկայական գնից, սակայն չեք կորցնի պարտատոմսի կուտակված տոկոսները։
Պարտատիրոջ ռիսկ Ապահովված են միայն ֆիզ. անձանց մասով ԱՀԵՀ սահմանված չափովԴեպո հաշիվները չեն հանդիսանում պահառուի սեփականությունը, սնանկության դեպքում փոխանցվելու են այլ պահառուի մոտ, նաև ֆիզ. անձանց ներդրումնրը բանկերի թողարկած պարտատոմսերում երաշխավորված են ԱՀԵՀ սահմանված չափով:
Շուկայական ռիսկԱվանդները հիմնականում պահվում են մինչև մարման ժամկետը, ժամկետից շուտ խզման դեպքում կորցնում եք տոկոսները կամ ստանում բանկի կողմից սահմանված նվազագույն տոկոս:Շուկայում գների նվազման ժամկետից շուտ վաճառելու դեպքում հնարավոր վնասներ:
Ֆինանսական ծախսեր  
Ձեռք բերում Անվճար Բրոքերային միջնորդավճար
Սպասարկում ԱնվճարԱրժեթղթերի հաշվի սպասարկան վճար (ՀԿԴ-ի սակագներով Բորսայում ցուցակված պարտատոմսերի սպասարկումը 0 է):
ՀարկերՇահութահարկ, եկամտային հարկ Շահութահարկ, եկամտային հարկ չի գանձվում
ՄարումԱնվճարԱնվճար
Խզում կամ վաճառքԱնվճարԲրոքերային միջնորդավճար
Եկամտի աղբյուրներՏոկոսային եկամուտՏոկոսային եկամուտ, վաճառքից եկամուտ
ԺամկետայնությունԲանկի կողմից սահմանված ժամկետներ յուրաքանչյուր ավանդի համար, հիմնականում մինչև 3 տարիԹողարկողի կողմից պարտատոմսերի համար սահմանված ստանդարտ ժամկետ, ներկա պահին մինչև մարմանը մնացած ժամկետով բորսայում շրջանառվում են 0-ից 5 տարի մարման ժամկետով պարտատոմսեր։
ԱրժույթAMD, USD, EUR, RUBAMD, USD, EUR
Տոկոսագումարների վճարումների պարբերականությունԺամկետի վերջում, եռամսյակային, տարեկան և այլնԿիսամյակային, եռամսյակային

Կարդացեք նաև