Կուտակային կենսաթոշակային հաշվետվություններ․ Ինչպես տրամադրել էլ․ հասցեն | AMX Blog
 Կուտակային կենսաթոշակային հաշվետվություններ․ Ինչպես տրամադրել էլ․ հասցեն

Կուտակային կենսաթոշակային հաշվետվություններ․ Ինչպես տրամադրել էլ․ հասցեն

Եթե ուզում եք առցանց ստանալ մանրամասն հաշվետվություն Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվի մասին, տրամադրե՛ք Ձեր էլ․ հասցեն մեզ։

Որպես Ձեր ակտիվների սեփականատեր՝ Դուք կարող եք յուրաքանչյուր եռամսյակի ու տարվա ավարտից հետո էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ տեղեկություն Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ։

Ինչու՞ տրամադրել էլ․ հասցեն կուտակային կենսաթոշակային հաշվետվություններ ստանալու համար

Էլ․ հասցեն տրամադրելով՝ Դուք միշտ տեղյակ կլինեք Ձեր հաշվի միջոցների մասին։ Մենք եռամսյակն ու տարին մեկ կուղարկենք ամբողջական տեղեկություն Ձեր ու Ձեր օգտին պետության կատարած հատկացումների, ֆոնդի (ֆոնդերի) փայերի հետ կապված գործարքների (փայերի ձեռքբերումը, փոխանակումը կամ մարումը), Ձեր ֆոնդի տարեկան եկամտաբերության և այլնի մասին։

Բացի այդ, կշահեք ժամանակ, քանի որ տարին մի քանի անգամ հաշվի օպերատորի մոտ գնալու և տեղեկություն ստանալու համար հերթ կանգնելու կարիք չի լինի։

Ինչպե՞ս գրանցել էլ․ հասցեն և առցանց ստանալ կենսաթոշակային հաշվետվությունները

Տրամադրե՛ք Ձեր էլ․ հասցեն այս եղանակներից որևէ մեկով՝

  1. Ներկայացրե՛ք դիմում հաշվի օպերատոր հանդիսացող բանկերի և Հայփոստի բաժանմունքներին՝ նշելով ստացման եղանակը «էլ. փոստ» և լրացնելով էլեկտրոնային հասցեն (ցանկալի է, որ այն լինի Ձեր անձնականը):
  2. Նույն դիմումը կարող եք ներկայացնել Իմ հաշիվը կայքէջի միջոցով, որտեղ կարող եք մուտք գործել նույնականացման քարտի և քարտ կարդացող սարքի միջոցով՝ հավելվածում մուտքագրելով Ձեր նույնականացման քարտի PIN կոդը։
  3. Տրամադրե՛ք Ձեր էլ․ հասցեն այն էլեկտրոնային նամակների միջոցով, որ Ձեզ պարբերաբար կարող է ուղարկել բանկը, որի հաճախորդն եք Դուք։ Կենտրոնական դեպոզիտարիան իր գործընկեր բանկերի միջոցով ուղարկում է էլ․ նամակներ, որտեղ առկա «Տրամադրել» կոճակը սեղմելով Դուք կգրանցեք Ձեր էլ․ հասցեն եռամսյակային ու տարեկան հաշվետվություններ ստանալու համար։

Կենսաթոշակային հաշվին հետևելու այլ եղանակներ

Դուք կարող եք Ձեր կենսաթոշակային հաշվին հետևել այս տարբերակներից ցանկացածով`

  1. Իմ հաշիվը կայքէջ մուտք գործելով,
  2. Մի քանի մոբայլ բանկինգ հավելվածների միջոցով (ArCa, Արդշինբանկ, Ինեկոբանկ և Յունիբանկ),
  3. Բանկոմատների միջոցով (ArCa համակարգի անդամ հանդիսացող և ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ցանց)՝ տեսնելով հաշվով կատարված վերջին 7 գործարքները:

Ունե՞ք այլ հարցեր

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +374 60 61 55 55 ներքին 131 կամ 134 կամ գրել pension.report@amx.am էլ․փոստին:

Կարդացեք նաև